23:51 , 29 մարտ, 2016
Մարտի 29-ին՝ ժամը 17.32-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 8 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՒՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1940 թ. ծնված Ա. Զ.-ի դին: