Ամեն անգամ նոր մրցաշրջան սկսելուց տպավորություն ունեմ, որ սա առաջին անգամն է


17:50 , 29 մարտ, 2016
Դե ինչ! Ամեն ինչ համարյա պատրաստ ա նոր մրցաշրջանի համար։ Չնայած թեթև վնասվածք ստացա բայց արդեն վերականգնվել եմ և 10 օր լավ մարզվելուց հետո 100% պատրաստ կլինեմ! Նախապատրաստական շրջանը անցավ հիմնականում հաղթանակներով, գոլերով և որակյալ ֆուտբոլով։ Ամեն անգամ նոր մրցաշրջան սկսելուց տպավորություն ունեմ, որ սա առաջին անգամն ա, որ պետք ա խաղամ և ինձ լավագույն կողմերով դրսեվորեմ։ Այդ առումով այս մրցաշրջանն էլ բացառություն չէ! Այնպես որ, նոր ոգևորությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին!!
Գնացինք...