16:48 , 29 մարտ, 2016
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է EgyptAir ավիաընկերության առևանգված ինքնաթիռում մնացած պատանդներից մեկը փախչում ինքնաթիռից օդաչուի խցիկի պատուհանից, հաղորդում է РИА Новости-ն։
Հաղորդվում է, որ ինքնաթիռն առևանգողը դուրս է եկել վեր բարձրացված ձեռքերով և հանձնվել է իշխանություններին:
Առավոտյան հաղորդվել է, որ անհայտ անձն առևանգել է Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղևորատար ինքնաթիռը: Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիպրոսում՝ Լառնակայի օդանավակայանում:ա