Զվարթնոցում ավտոմեքենա է այրվել


16:42 , 29 մարտ, 2016

Զվարթնոցում ավտոմեքենա է այրվել168.am-ը գրում է.

Մարտի 29-ին, ժամը 11.29-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի Գրիգոր Լուսավորչի փողոցում «Օպել B» մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.47-ին, մարվել՝ 11.56-ին: Ամբողջությամբ այրվել է Խ. Զ.-ին պատկանող «Օպել B» մակնիշի 34 AD 948 պետհամարանիշով ավտոմեքենան: