16:16 , 29 մարտ, 2016
Եգիպտական EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն առևանգողը ձերբակալված է: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Կիպրոսի արտգործնախարարությունը, հաղորդում է The Guardian-ը:
Լրատվամիջոցները, վկայակոչելով Cypriot TV-ի կադրերը, հայտնել էին, որ մի հոգի դուրս է եկել օդաչուի բաց պատուհանից, ցատկել գետնին և հեռացել տարածքից։
Հեռուստաալիքը ցույց է տվել, որ մոտ 20 զինված հատուկջոկատային է գտնվում օդանավակայանում, այդտեղ կա նաև զրահամեքենա:
Առավոտյան հաղորդվել է, որ անհայտ անձն առևանգել է Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղևորատար ինքնաթիռը: Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիպրոսում՝ Լառնակայի օդանավակայանում:
Եգիպտոսի նախագահի ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել է եգիպտական ինքնաթիռն առևանգողի ինքնությունը։ Համաձայն ճշտված տվյալների՝ նա Սեյֆ ադ-Դին Մուսթաֆան է։
Ինքնաթիռի հետ կապված բոլոր մանրամասները կարող եք կարդալ՝
այստեղ։