Ռուս հայտնի հաղորդավար Մաքսիմ Գալկինը շտապ հոսպիտալացվել է


16:16 , 29 մարտ, 2016

Ռուս հայտնի հաղորդավար Մաքսիմ Գալկինը շտապ հոսպիտալացվել է168.am-ը գրում է.

Հայտնի ռուս հաղորդավար, շոումեն Մաքսիմ Գալկինը որովայնի շրջանում ուժեղ ցավերի պատճառով շտապ կարգով տեղափոխվել է Մոսկվայի էլիտար կլինիկաներից մեկը:

Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, Ալլա Պուգաչովայի ամուսնու վիճակն անսպասելիորեն վատացել է մարտի 28-ի, լույս 29-ի գիշերը: Աղբյուրի խոսքով՝ Գալկինին ախտորոշվել է կույրաղիքի սուր բորբոքում: Կլինիկայում աղբյուրը հայտնել է, որ Գալկինին տեղափոխել են շտապօգնության մեքենայով: Նրան ցավազրկողներ են ներարկել, ապա տեղափոխել VIP-բաժանմունք: