15:56 , 29 մարտ, 2016
Բելգիայի խորհրդարանն ահաբեկչական սպառնալիքը բարձրացրել է մինչև առավելագույն մակարդակ, ինչը կապված է մարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների հետ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ «ոչ մի ուղղակի սպառնալիք չկա»։ Դա կապված է տոնական օրերի մի շարք միջոցառումների հետ:
Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը չորրորդ՝ առավելագույնի հասցվել մարտի 22-ի ահաբեկչական գործողություններից անմիջապես հետո: Սակայն արդեն մարտի 24-ին երկրի իշխանությունները որոշել էին վերադառնալ երրորդ մակարդակին: