Էլթոն Ջոնին մեղադրել են սեռական ոտնձգություն կատարելու մեջ


15:24 , 29 մարտ, 2016

Elton-John-007Araratnews.am-ը գրում է.

Բրիտանացի Երաժիշտ Էլթոն Ջոնի նախկին թիկնապահ Ջեֆրի Ուենինգերը վերջինիս մեղադրել է սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ, հաղորդում է TMZ-ն:

Դատական հայցում հաղորդվում է ոտնձգության մի քանի դեպքի մասին, որոնք տեղի են ունեցել 2014 թվականին:

Համաձայն փաստաթղթի՝  երգիչը փորձել է դիպչել Ջեֆրի Ուենինգերի սեռական օրգանին և կրծքին:

Էլթոն Ջոնի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել հայցը: