15:18 , 29 մարտ, 2016
Եգիպտական ինքնաթիռի առևանգիչը պահանջել է ազատ արձակել Եգիպտոսի բանտարկյալներին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Կիպրոսի ռադիոյին:
Ռադիոյի փոխանցմամբ՝ «ահաբեկիչը պահանջել է ազատ արձակել Եգիպտոսի բանտերի կալանավորներին»:
Մարտի 29-ի առավոտյան առևանգվել է EgyptAir-ի մարդատար ինքնաթիռը, որն Ալեքսանդրիայից ուղևորվում Էր Կիպրոս: Եգիպտացու պահանջով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Լառնակայում։