Աղջիկներին ծաղկային կոմպոզիցիաներ մի նվիրեք


21:11 , 17 հունվար, 2013

Սիրելի աղջիկներ, ես զարմանում եմ, թե դուք ինչպես եք դիմանում, երբ ծաղկեփնջի փոխարեն ձեզ նվիրում են ծաղկեեսիմինչ ասեմ, ծաղկե կոմպոզիցա ասեմ, ու չեք տալիս նվիրողի գլխին:

Նայում ես ու դրա իմաստը չես հասկանում, բոյը 2 մետր, մեջը տո էլ ճյուղ, տո էլ ծառի քոք, ո՛չ բռնելն է հարմար, ո՛չ վերցնելը, դրա կայֆը ո՞րն է: Բա որ ջարդվում է կես ճանապարհին:

Ծաղիկ նվիրելուց այնպիսի բան պիտի նվիրես, որ սիրածդ աղջիկը ձեռքերի մեջ սեղմի ու քո կարոտը էդ ծաղկեփնջից առնի: