Օր ու գիշեր լծված են երկիրը դրախտավայր դարձնելու գործին, խանգարողն էլ ժողովուրդն է


20:53 , 17 հունվար, 2013

Իշխանության ղեկին և ներքո գտնվողները, գրեթե բոլորը, միաբերան պնդում են, թե ինչ ջանքեր են դնում կոռուպցիան, ավազակությունը, սոցիալական անարդարությունը, կողմնապահությունը և մեզանում ծաղկող այլ հակամարդկային ու հակապետական երևույթները հաղթահարելու համար: Օր ու գիշեր լծված են երկիրը դրախտավայր դարձնելու գործին... 
Եթե սայլը տեղից չի շարժվում, ուրեմն կա խանգարող հանգամանք... 
Դե, իրենք քրտնաջան տքնողներն են...
Խանգարողն էլ, դուրս է գալիս, ժողովուրդն է` չի հասել իրենց մակարդակին... Լավն ու վատը իրարից չի տարբերում, խանգարում է, որ տքնողները շարունակեն իրենց ազգանվեր գործը: