Նիկոլն արդեն պաշտոններ է բաժանում


13:01 , 29 մարտ, 2016

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հրազդանի քաղաքապետարան, նույնիսկ լուսանկարվել ընդունարանի դռան դիմաց, ապա այն զետեղել ֆեյսբուքյան իր էջում: Երևի թե այդ լուսանկարը լուրջ արձագանքի չէր արժանանա, եթե նա դրա տակ նաև գրառում չկատարեր:

Նիկոլը գրել է, որ օդում կախված լուրերի համաձայն, Արամ Դանիելյանին Հրազդանի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ են նշանակելու:

Նիկոլն իր այս գրառմամբ ակամա նպաստում է «օդում կախված այն լուրերի» տարածմանը, որոնցում մատնանշվում է Նիկոլի՝ իշխանության հետ «մոտիկից շփվելու» լուրերը:

Մյուս կողմից ուրվագծվում է Նիկոլի բարեհոգի լինելը, որովհետև իր գրառումից ստացվում է, որ նա չափազանց բարեհոգի է գտնվել նաև գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ՝ աշխատանքի «նշանակելով» ավելի բարձր պաշտոնում:

Սա իսկապես իշխանության գործելաոճն է, որը ինչպես հայտնի է իր որևէ ներկայացուցչի մինչև վերջ չի նեղացնում, երբ նույնիսկ ակնհայտ է նրա հեռացման անհրաժեշտությունը:
Այնպես որ, ինչպես Շմայսը կասեր՝ բարի գալուստ թայֆա: