Նարնջի կեղևի օգտագործման մի քանի եղանակ


11:52 , 29 մարտ, 2016

Նարնջի կեղևի օգտագործման մի քանի եղանակLife.panorama.am-ը գրում է.

1. Օդը թարմացնող միջոց

Նարնջի կեղևը շատ լավ միջոց է տարածքում օդը թարմացնելու և հաճելի բույր հաղորդելու համար: Պատրաստման համար անհրաժեշտ է 3 նարնջի կեղև, մի քանի հատիկ հիլ, մի քանի տերև ռեհան, մեկ տուփ վանիլին, մեկ գդալ աղացած մեխակ և երեք պտղունց դարչին:

Կաթսայի մեջ լցնել մեկ ճաշի գդալ քացախ և ավելացրեք մնացած բաղադրիչները: Եռացրեք, այնուհտև լցրեք ապակյա տարայի մեջ և դրեք սենյակում: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել մի քանի կաթիլ եթերային յուղ:

2. Մաքրող միջոց

Կեղևները դրեք ապակյա տարայի մեջ, ավելացրեք քացախ և թողեք որպեսզի թրմվի 6-8 օրվա ընթացքում: Այժմ կարող եք օգտագործել այս միջոցը կեղտոտված մակերեսների մաքրման համար:

3. Մոմ

Մոմի պատրաստման համար անհրաժեշտ է զգուշությամբ հանել նարնջի կեղևը: Այնուհետև կեղևի մեջ ավելացրեք ձեթ և վառեք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ