11:12 , 29 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Egypt Air ավիաընկերության առևանգված ինքնաթիռի հրամանատարը հասցրել է Կահիրեի դիսպետչերներին հաղորդել առևանգման մասին ու հայտնել, որ ուղևորվում են Կիպրոս։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է «Ալ-Բալյադ» լրատվական կայքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձն առևանգել է Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ինքնաթիռը։ Այն վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում։
Նշվում է, որ առևանգողը սպառնացել է պայթեցնել մահապարտի գոտին։