Ինչո՞ւ չի կարելի կրծել եղունգները. վնասակար սովորության 9 սարսափելի հետևանքները (photo)


07:55 , 29 մարտ, 2016

Ձեզ ենք ներկայացնում եղունգները կրծելու սովորության 9 հետևանքներ, որոնք կստիպեն յուրաքանչյուրին վերամտածել այդ հարցի շուրջ:

Եղունգ կրծելու սովորություն

1 Եղունգների տակ գտնվում է բոլոր հնարավոր մանրէների մի ամբողջ կույտ: Հաջորդ անգամ ձեռքը բերանը տանելուց առաջ պատկերացրեք, թե ինչպես է այդ ուրախ եղբայրությունը տեղափոխվում բնակվելու ձեր օրգանիզմում:

2 Մանրէներից և սնկերից բացի եղունգների տակ կարող են լինել ճիճուների ձվեր:

3 Եղունգը կրծելիս կարող եք վնասել ատամի էմալը: Գրանցվել է նաև ծնոտի դուրս ընկնելու դեպք:

4 Եղունգները կրծելով դուք կարող եք վնասել լնդերը և լեզվի լորձաթաղանթը և անմիջապես վարակ անցկացնեք վերքի մեջ: Եղունգների տակ գտնվող ստաֆիլակոկները ջանասիրաբար կաշխատեն բերանում ստոմատիտ առաջացնելու վրա:

5 Տեղեկատվություն կանանց համար. Լաքով պատված եղունգներ կրծելը կրկնակի վտանգավոր է: Եղունգի լաքերի մեծամասնությունը պարունակում է ֆորմալդեգիդ՝ թունավոր նյութ, որով վերամշակում են դիակները: 

6 Վնասվում է եղունգի աճը: Եղունգը ժամանակի ընթացքում առանց վերականգնվելու հնարավորության կարճանում է:

7 Եղունգների անկյուններում արյունահոսող հատվածներ են առաջանում, որոնց անմիջապես վրա են տալիս մանրէները:

8 Հոգեբանական խանգարումները, որոնք եղունգները կրծելու պատճառ են հանդիսանում, կարող են նույնիսկ ավելի խորանալ, եթե շարունակեք կրծել եղունգները:

9 Եվ վերջում. Դուք չեք կարող հաջող պոկեր խաղալ: Այդ սովորությունը ձեզ կմատնի անմիջապես: