03:18 , 29 մարտ, 2016
Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի շենքում հնչած կրակոցների հետևանքով ոստիկանության սպան թեթև վնասվածք է ստացել, տեղեկացնում է Associated Press-ը:
Տեղեկացվում է նաև, որ կրակողը ձերբակալված է:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ-ում Կապիտոլիումի շենքի՝ այցելուների համար նախատեսված հատվածում կրակոցներ են հնչել: Ոստիկանությունը տարհանել է Կոնգրեսի շենքը:
Կրակոցների մասին լուրից հետո Սպիտակ տունը նույնպես շրջափակվել է անվտանգության նկատառումներով: