09:50 , 29 մարտ, 2016Առավոտները մեկ բաժակ անյուղ կաթը կօգնի ավելորդ կալորիաներ չկուտակել ճաշին: allwomen.net.uaի հաղորդմամբ՝ այս մասին վկայում են ավստրալացի դիետոլոգների հետազոտության տվյալները:

Բժիշկների ենթադրությունը հասատատելու համար 30 կամավորի մասնակցությամբ փորձ է կատարվել: Նրանցից 15ն ամեն առավոտ մեկ բաժակ յուղազերծ կաթ է խմել: Մյուս կեսը՝ 1 բաժակ հյութ: Բոլորի սննդակարգը նույնն է եղել:

Արդյունքում պարզվել է՝ առավոտյան կաթ խմած մասնակիցները ճաշին ավելի քիչ կալորիա են ընդունել, քան հյութ խմողները: Բացի դրանից՝ առաջին խմբի կամավորները նույնիսկ նիհարել են: