Դժվարանցանելի են Տաշիր-Գոգավան եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները


19:08 , 17 հունվար, 2013

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է. 
Հունվարի 17-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի են Տաշիր-Գոգավան եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները: Ապարանի, Դիլիջանի, Աշոցքի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 
Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: