23:42 , 28 մարտ, 2016Նոր Զելանդիայի բնակչուհի Սարա Բլեկլին համացանցում լուսանկարներ է հրապարակել՝ սարսափելի դաջվածքով, որն իր վրա արել են Կրայստչերչ քաղաքում:

Աղջիկն ասում է, որ ինքը խնդրել է Մոխրոտիկի և Սպիտակաձյունիկի պատկերները դաջեն, իսկ արդյունքում նրա մարմնի վրա բացարձակ անհասկանալի կերպարներ են հայտնվել:

Ջաջվածքի վարպետի խոսքերով աղջիկը խնդրել է դաջել զոմբի-արքայադուստրեր, իսկ բուն աշխատանքը դեռ ավարտված չէ:
Նման «նկարչության» համար աղջիկը վճարել է 400 դոլար և այժմ հնարավորություններ է փնտրում այդ անճոռնիությունն ուղղելու համար:

