Հատուկ գործողություն արդյունքում Ադրբեջանում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել


23:12 , 28 մարտ, 2016

adrbej policAraratnews.am-ը գրում է.

Ադրբեջանի Գախի շրջանի իրավապահ մարմինները նախօրեին հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են 58 մարդու, որոնց մեղադրում են կրոնական հավաքներ կազմակերպելու եւ կրոնական գրականություն տարածելու մեջ:

Trend-ի փոխանցմամբ՝ Գախի շրջանի բնակիչ Գիվի Հուսիշվիլիի տանը ապօրինի հավաքներ են անցկացրել կրոնական աղանդի հետեւորդները, որի գործունեությունն արգելված է օրենքով:

Ձերբակալվածների թվում կա  Գախի 44, Զաքաթալլիի 9 եւ Բաքվի 5 բնակիչ:

Տանը, որտեղ հավաքներ են կազմակերպվել, խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 19 DVD սկավառակ, 212 կրոնական գիրք, որոնք հաշվառված չեն եղել Ադրբեջանի հոգեւոր կրթության պետական հանձնաժողովի կողմից: