21:38 , 28 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Իր արտադրանքներն աշխարհի խոշորագույն շուկայում՝ Չինաստանում վաճառելու հնարավորություն ստանալու համար ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա արտադրող ընկերությունները ստիպված են լինում լրացուցիչ ջանքեր գործադրել: Microsoft-ում հայտնել են, որ Պեկինի պահանջով պատրաստել են Windows 10-ի հատուկ տարբերակ, տեղեկացնում է hitech.vesti.ru-ն:
Որպեսզի հատուկ տարբերակը համապատասխանի չինական իշխանությունների բոլոր պահանջներին, դրա մշակման համար Microsoft-ի հետ համատեղ աշխատել է չինական CETC պետական պաշտպանական-տեխնոլոգիական ընկերությունը:
Օպերացիոն համակարգի արտադրողը չի մանրամասնում արված փոփոխությունները: Հաղորդվում է միայն, որ օպերացիոն համակարգի հատուկ տարբերակում բացակայում են որոշ օգտատիրական հավելվածներ, փոխարենը՝ ընդլայնվել են սարքերի ադմինիստրացիայի հնարավորությունները, անվտանգության լրացուցիչ կարգավորումներ են ավելացվել: