19:28 , 28 մարտ, 2016
Դատապարտյալ Սոնա Մալումյանը հացադուլ է հայտարարել. այս մասին Tert.am-ին ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Ըստ նրա՝ կին դատապարտյալն արդեն չորրորդ օրն է հացադուլ է հայտարարել՝ պահանջելով պատժի տիպի փոփոխություն:
Գոռ Ղլեչյանը նշեց, որ Սոնա Մալումյանը առանձնացվել է հացադուլավորների համար նախատեսված հատուկ խուց: