18:56 , 28 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորական ուղերձ է հղել Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին` վերջինիս հոգևոր ծառայության 25-ամյակի առթիվ: Տեղեկացնում է «prensaarmenia.com.ar» կայքը:
«Սիրելի եղբայր, հայ համայնքը նշում է Ձեր առաջնորդության 25-ամյակը: Շնորհակալական աղոթքով միանում եմ այս ուրախությանը: Թող Տերը հատուցի այն ամեն բարիքը, որ գործել եք և շարունակում եք գործել: Շնորհակալ եմ Աստծուն Ձեր ծառայության համար և աղոթում եմ, որ այն շարունակի արգասաբեր լինել: Եվ խնդրում եմ, որ հիշեք ինձ Ձեր աղոթքներում: Խնդրում եմ փոխանցեք իմ ողջույնները հայ համայնքի սիրելի ներկայացուցիչներին»,- գրել է Ֆրանցիսկոս պապը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ