Բաքվում նախատեսվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը


18:02 , 28 մարտ, 2016

Բաքվում նախատեսվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը168.am-ը գրում է.

Մոտ ապագայում պլանավորվում է անցկացնել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևին:

Նրա խոսքով՝ ներկայում դիվանագիտական խողովակներով որոշվում է հանդիպման օրը:

Գաջիևը նաև տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ և եռակողմ համագործակցության նախագծեր, այդ թվում՝ հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման հարցն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: