Պուտինն ու Ռոուհանին քննարկել են Պալմիրայի ազատագրման հարցը


16:42 , 28 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ քննարկել է Սիրիայի բանակի հաջող գործողությունները, որը ռուսական օդուժի աջակցությամբ Պալմիրայից դուրս է հանել ահաբեկչական խմբավորումների զինյալներին:
 

«Մանրամասնորեն քննարկվել է սիրիական խնդիրը, մասնավորապես՝ Սիրիայի բանակի հաջող գործողությունները, որոնք ռուսական օդուժի աջակցությամբ «Իսլամական պետության» զինյալներից ազատագրել են համաշխարհային մշակութային արժեք համարվող Պալմիրա քաղաքը»,-ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:


Նախագաները նաև տեսակետներ են փոխանակել երկկողմ օրակարգային հարցերի առնչությամբ:
«Պայմանավորվել ենք ակտիվացնել շփումը տարբեր մակարդակների վրա»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ: