15:18 , 28 մարտ, 2016
ՌԴ ՊՆ-ն առաջիկայում Սիրիա կուղարկի Ականազերծման հարցերով միջազգային կենտրոնի մասնագետների և ռոբոտների՝ Պալմիրայի ականազերծման համար, որը կառավարական ուժերի կողմից զավթվել է ԴԱԻՇ-ի գրոհայիններից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ռուս զինվորականները Պալմիրայի ականազերծմամբ կզբաղվեն՝ համաձայն նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման։
Ռուսական ավիացիայի աջակցությամբ Պալմիրայի ազատագրման մասին հայտնի էր դարձել կիրակի։ Քաղաքն ահաբեկիչների ձեռքում էր հայտնվել 2015 թվականի մայիսին։