Ամեն անգամ ավելի է մոտենում Իսպանիայի հավաքականից հեռանալու ժամանակը. Կասիլյաս


14:52 , 28 մարտ, 2016

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ շուտով կարող է հեռանալ ազգային թիմից: Կասիլյասը նման հայտարարությամբ հանդես է եկել Ռումինիայի ընտրանու դեմ ընկերական խաղից հետո:

«Ամեն անգամ ավելի է մոտենում Իսպանիայի հավաքականից հեռանալու ժամանակը: Հասկանալի է, որ ժամանակն առաջ է վազում բոլորի համար, և ես բացառություն չեմ: Այնուամենայնիվ, հույսեր ունեմ` կապված ազգային թիմում ելույթներիս հետ:

Հաճույքով եմ խաղում հավաքականում` երիտասարդ ֆուտբոիստների կողքին: Բավականություն եմ ստանում այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրից»,- Facebook-ի իր էջում գրել է Կասիլյասը: