Հանգստյան օրերին սահմանային հատվածում նկատվել է լարվածություն


12:28 , 28 մարտ, 2016

Ոչ աշխատանքային օրերին թե հայ­ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա­ադրբեջանական շփման գծում իրավիճակն անհանգիստ է եղել: Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը:

«Հանգստյան օրերին սահմանային հատվածում նկատվել է լարվածություն: Կարող ենք ասել, որ Տավուշի մարզի բոլոր սահմանային գյուղերում անհանգիստ է եղել: Ինչպես գիտեք, երկու օր առաջ հակառակորդի կրակոցից քաղաքացիական անձ է վիրավորվել, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: Հայկական բանակի գործողությունները եղել են համաչափ, պատասխան է տրվել բոլոր թիրախային կրակոցներին: Ադրբեջանի կողմից համաքրիստոնեական տոներին իրավիճակի ապակայունացումը, հրադադարի ռեժիմի պահպանման մասին միջազգային կազմակերպությունների հորդորներն անտեսելն անպատասխան չեն մնացել»,­ասաց Արծրուն Հովհաննիսյանը: