11:44 , 28 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նրա որդին` Ալեքսանդրը, իրավական քայլեր են ձեռնարկել եվրոպական պատժամիջոցների բողոքարկման գործով Ուկրաինայից փոխհատուցում ստանալու համար, գրում է Обозреватель-ը` Ալեքսանդր Յանուկովիչին հղումով։
«Ես և հայրս իրավական քայլեր ենք ձեռնարկել` այդ միջոցներն Ուկրաինայից ստանալու համար»,- նշել է նա:
Կրտսեր Յանուկովիչը հավելել է, որ չի կարող բացահայտել տեղեկությունն այն մասին` հատկապես ինչ իրավական քայլերի մասին է խոսքը: Նա նաև չի նշել գումարը, քանի որ այդ տեղեկությունը գաղտնի է։
«Այդ հարցերը կմեկնաբանեն անգլիացի փաստաբանները, երբ պաշտոնական փաստաթղթերը հրապարակվեն ԵՄ դատարանի կողմից»,- ասվում է հայտարարությունում: