Մահացել է «Աշնան լեգենդներ» վեպի հեղինակ Ջիմ Հարիսոնը


08:55 , 28 մարտ, 2016

Ամերիկացի գրող, սցենարիստ և պրոդյուսեր Ջիմ Հարիսոնը, ով «Աշնան լեգենդներ» հայտնի վեպի հեղինակն է, վախճանվել է 78 տարեկանում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Grove Atlantic հրատարակչության մամլո քարտուղար Դեբորա Սիգերին:

Նրա խոսքով՝ Հարիսոնը մահացել է մարտի 26-ին, ԱՄՆ Արիզոնա նահանգի Պատագոնիա քաղաքի իր տանը: Նա հավելել է, որ առայժմ չգիտի, թե որն է գրողի մահվան պատճառը: