Առանց Ռուսաստանի Պալմիրան չէր ազատագրվի


07:55 , 28 մարտ, 2016

Lurer.com–ը գրում է.

Պալմիրայից ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին վտարելն անհնար կլիներ առանց Ռուսաստանի աջակցության: Պետական բանակն աշխարհազորի հետ միասին արդեն վերահսկողության տակ է վերցրել քաղաքի հնագույն մասը:

Միևնույն ժամանակ, ոչնչացվել է ավելի քան 400 գրոհային:

«Այս գործողությունը հնարավոր չէր լինի առանց Ռուսաստանի աջակցության»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Դամասկոսում առկա աղբյուրին: - «Ես անձամբ շնորհակալ եմ Ռուսաստանին դրա համար»: