Ի՞նչ տարբերություն կա Գերմանիայի ու Հայաստանի մսի որակի ու գնի միջև


16:48 , 17 հունվար, 2013

Այսօր առավոտյան Գերմանիայի քաղաքներից մեկի մթերական խանութում՝ մսի տաղավարի մոտ...
Նայելով մսեղենի առաջարկին՝ մի պահ զուգահեռ անցկացրի Գերմանիայի ու Հայաստանի մսի առաջարկների միջև:
Հայաստանում՝ ինչքան միսը ճարպոտ ու սալոտ, այնքան ավելի որակով, լավ ու թանկ։ Գերմանիայում լռիվ ընդհակառակն է։ 
Վաճառողուհին՝ 60-ին մոտ մի կին, որին ես այս հարցը ուղղեցի, ինձ ասաց, թե մեր մոտ էլ մի 40 տարի առաջ այդպես է եղել։ 
Մեզ ուրեմն մի 40 տարի դեռ պետք է, որպեսզի հասկանանք, որ ճարպոտելը այդքան էլ լավ չէ, ու իսկական որակը սալերով ու յուղայնությամբ չի որոշվում։