Հրեական իմաստուն առակ. Իմ իրական տունը


06:54 , 28 մարտ, 2016

168.am–ը գրում է.

Հրեական իմաստուն առակ. Իմ իրական տունը

Մի անգամ մի մարդ գնում է քաղաք մեծ իմաստունի մոտ: Պարզվում է, որ իմաստունն ապրում է քաղաքի ծայրամասում, շատ հին և շատ փոքր տան մեջ: Բնակարանում ոչինչ չկար, բացի մահճակալից և գրքերով լցված սեղանից, որի առջև նստած էր ծերունին` խորացած ընթերցանության մեջ: Զարմացած հյուրը նրան է դիմում հարցով.

– Որտե՞ղ է պարում իմաստունը:

– Դուք ինձ եք փնտրում,- բացատրեց ծերունին: -Ի՞նչը Ձեզ այդպես զարմացրեց:

– Ես չեմ հասկանում, Դուք մեծ իմաստուն եք, շատ աշակերտներ ունեք, Ձեր անունը հայտնի է ամբողջ երկրում: Դուք պետք է պալատում ապրեք:

– Իսկ Դուք որտե՞ղ եք ապրում,- հարցեց ծերունին:

– Ես ապրում եմ մեծ հարուստ առանձնատանը:

– Իսկ ինչպե՞ս եք գումար վաստակում:

Հյուրը պատմում է, որ ինքը գործարար մարդ է և տարին 2 անգամ գնում է մեծ քաղաք, ապրանքներ է բերում, որոնք էլ վաճառում է տեղացի վաճառականներին: Ծերունին ուշադիր լսում է, որից հետո հետաքրքրվում է, թե որտեղ է նա մնում օտար քաղաքում:

– Փոքրիկ հյուրանոցի փոքրիկ համարում,- հայտնում է բիզնեսմենը:

– Եթե ինչ-որ մեկն այցելի Ձեզ այդ փոքրիկ համարում, նա կարող է հարցնել. «Ինչու Դուք այդքան հարուստ մարդ, ապրում եք այսպիսի փոքրիկ համարում»: Դուք կարող եք պատասխանել. «Ես այստեղ ուղղանցաբար եմ և կարճ ժամանակով: Այստեղ կա այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է: Եկեք իմ իրական տունը և Դուք կտեսնեք, որ այն լրիվ ուրիշ է»: Այդ նույնն արդարացի է նաև իմ բնակարանի համար: Ես այստեղ միայն ուղղանցաբար եմ: Այս նյութական աշխարհը միայն ճանապարհ է: Իմ իրական տանը ամեն ինչ այլ տեսք ունի: Եկեք իմ հոգևոր կացարանը և Դուք կտեսնեք, որ ես պալատում եմ ապրում: