Առաջին հայացքից՝ սովորական տուն է. երբեք չեք կռահի, թե ինչ գաղտնիք է պարունակում այն իր մեջ (լուսանկարներ)


03:19 , 28 մարտ, 2016

Միացյալ Թագավորությունում նորովի են նայում աղբին:

Դիզայներ Քևին Մակլաունը իր համար տուն է կառուցել այն իրերից, որոնք մյուսները համարել են անպիտան ու դեն են շպրտել:

Նա լոգանք է ընդունում հին հեռախոսային խցիկում, պատուհանների փոխարեն տեղադրել է հին ինքնաթիռների պատուհաններ, իսկ հին սայլակներից՝ գրիլ-վառարան:

Այսպես՝ դիզայները, որը Մեծ Բրիտանիայում հայտնի է իր բարձրտեխնոլոգիական ու բավական թանկ մտահղացումներով, ցանկացել է ցույց տալ, որ սեփական տունը ոչ միշտ թանկ արժե։

Նման տուն կառուցելու համար նա ոգեշնչվել է Հնդկաստանի հյուսիսի խարխուլ տներից: