Դուք վերցրիք Քրիստոսի անունը և երազանքը, սարքեցիք տաբուներ, հորինեցիք ծեսեր և հարամեցիք էդ մարդու երազանքը


18:33 , 27 մարտ, 2016
Մի պահ պատկերացնենք, որ Հիսուսը իրոք պատմական կերպար է:
Ինչ? էր ուզում և անում էդ մարդը:
Ուզում էր որ մարդիկ բարի լինեն, սուտ չխոսեն, չսպանեն, փողը կուլտ չսարքեն, զոռբայություն չանեն, սիրեն միմյանց և այլն:
Ինքը էդպես ապրում էր և հավաացած էր, որ եթե բոլոր մարդիկ էդպես ապրեն աշխարհը ավելի լավը կլինի:
Դա իրա երազանքն էր:
Ինքը իրա երազանքի համար նույնիսկ կյանքը զոհեց:
Էդ մարդը կյանքը զոհեց, որ դուք մարդ դառնաք:
Եվ ինչ?, դառաք?:
Կասկածում եմ:
Ինչ? արեցիք դուք:
Դուք ընդամենը վերցրիք էդ մարդու անունը և երազանքը, սարքեցիք տաբուներ, հորինեցիք ծեսեր և հարամեցիք էդ մարդու երազանքը:
Ամեն