14:45 , 27 մարտ, 2016Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետը Սուրբ Զատկի կապակցությամբ պատարագ է մատուցել Սրբ. Պետրոսի տաճարում ու հանդես եկել ուղերձով, որում հուսադրող կոչեր է արել մարդկությանը:
Ինչպես նշում է The Guardian-ը, Հռոմի Պապը նշել է, որ «մթությունն ու վախը չպետք է տիրեն մարդկանց սրտերին ու այս աշխարհը «չբանտարկեն» վատատեսության կապանքներով»:
Իր խոսքում Ֆրանցիսկոսն անդրադարձել է անցած շաբաթվա գլխավոր լուրին` բրյուսելյան արյունալի ահաբեկչություններին ` խստագույնս դատապարտելով դրանք ու կոչ անելով մարդկանց չհուսալքվել:
«Խնդիրները միշտ էլ լինելու են, ու մենք միշտ էլ բախվելու ենք դրանց հետ: Բայց եկեք թույլ չտանք, որպեսզի մութն ու վախը տիրեն մեր սրտերին: Այսօր Սուրբ Զատկի տոնն է` հույսի տոնը: Եկեք չմոռանանք այդ մասին»,-ասել է պոնտիֆիկոսը: