23:39 , 26 մարտ, 2016
Healthy food star-ը սրտի հիվանդություններից և կաթվածից պաշտպանող թեյի բաղադրատոմս է ներկայացրել:
Ընկույզից պատրաստվող այս թուրմն օգնում է կանխել զարկերակների խցանումն ու սրտի հիվանդությունների առաջացումը: Արյունատար անոթների խցանումը հաճախ տեղի է ունենում նիկոտինից թունավորման և յուղոտ ուտելիքների չարաշահման դեպքում:
Այս օգտակար թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես ծխողներին: Թուրմի բուժիչ բաղադրամասը ընկույզի միջնապատն է:
4-5 ընկույզի միջնապատը պետք է հանել, թրջել երեկոյան, առավոտյան եռացնել և ըմպել ստացված թուրմը որպես թեյ: Այն պետք է ըմպել դատարկ ստամոքսով: Կանոնավոր օգտագործելու դեպքում այն կնպաստի նաև արյան ճնշման կարգավորմանը: