Հորդանանի թագավորը կոչ է անում ամերիկացիներին զգուշանալ Թուրքիայից


23:31 , 26 մարտ, 2016

Turkey-flag-KLMircea-500x332Araratnews.am-ը գրում է.

Հորդանանի թագավոր Աբդալլահ II իբն Հուսեյնը ամերիկացի օրենսդիրներին զգուշացրել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունից եկող վտանգի մասին: Այդ մասին ասված է միապետի` քաղաքական գործիչների հետ հանդիպման սղագրության մեջ, որը հրապարակել է The Guardian-ը:Պարբերականի տեղեկության համաձայն, զրույցը տեղի է ունեցել հունվարի սկզբին: Դրան մասնակցել են սենատորներ Ջոն Մակքեյնը եւ Բոբ Քորքերը:

Մասնավորապես, Աբդալլահը մի քանի հայտարարություն է արել Մերձավոր Արեւելքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության վերաբերյալ: Նրա խոսքով, Թուրքիայի ղեկավարը «հավատում է, որ տարածաշրջանի խնդիրները լուծվում են արմատական իսլամիզմի մեթոդներով»: Բացի այդ, միապետը հայտնել է, որ Եվրոպայում ահաբեկչությունը Անկարայի քաղաքականության մասն է: «Դրա համար շարունակում են խփել Թուրքիայի ձեռքերին, բայց նա ջրից չոր է դուրս գալիս», — ասել է նա: