Եթե չեք հավատում, գնացեք նշված քաղաքը, գտեք թուրքերի գաղտնի գերեզմանոցը և ինքներդ համոզվեք
22:44 , 26 մարտ, 2016
Զարմանալու ազգ ենք: Հրապարակածս նկարներն ու ինֆորմացիան ձեռք է բերվել շատ մեծ դժվարությամբ: Այդ փաստի մասին, որ թուրք զինվորներին հուղարկավորում են մեկ ընդհանուր գաղտնի գերեզմանոցում, որպեսզի հետո հերոսացնեն, ես լսել էի շատ անգամներ: Ինքս մի քանի անգամ փորձ եմ արել գտնել այդ վայրը, սակայն չէր հաջողվում: Հիմա ինձ հաջողվել է գաղտանզերծել և հրապարակել այդ գաղտնիքը, սակայն հայտնվել են մարդիկ ովքեր չեն հավատում դրան: Ես չգիտեմ թե ինչ հիմքեր ունեն չհավատալու, երբ ես կոնկրետ քաղաքն եմ անգամ նշել ու երկու լուսանկար հրապարակել: Այս փաստը կասկածի տակ դնողների համար երևի ԴՆԹ-ի անալիզ է պե՞տք, կներեք, բայց դա չեմ կարող անել: Եթե չեք հավատում գնացեք նշված քաղաքը , գտեք այդ գերեզմանոցը և ինքներդ համոզվեք: Հա , մոռացա ասեմ, որ այդտեղ մուտքը խստիվ արգելված է , պետք է ձեր հետ ունենաք Թուրքիայի անահյտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կողմից տրված անցագիր...
Հ.Գ. Ֆեյքերով իմ հետ հավատամ-չհավատամ խաղացող թուրքագետներին ու փորձագետներին հրավիրում եմ քուրդ-թուրքական հարցերով բաց քննարկում-բանավեճի...