ՌԴ-ն ջանքեր է գործադրում ղարաբաղյան հարցի կարգավորման համար. Դիմիտրի Պեսկով


19:44 , 26 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցում դեռևս առաջընթաց չկա, բայց Ռուսաստանը հետևողականորեն ջանքեր է գործադրում, որպեսզի գործընթացը չկանգնի նույն տեղում:  РИА Новости-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա, իհարկե պետք է ասենք, որ նման հակամարտություններում մեկ կողմի անվերապահ դիրքորոշման, առավել ևս ուժի գործադրմամբ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում գործընթացին», - ասել է Պեսկովը ТВЦ հեռուստաալիքի «Իմանալու իրավունքը» ծրագրի եթերում:

Նրա խոսքով` ղարաբաղյան  կարգավորման հարցում դեռ առաջընթաց չի գրանցվում: «Դեռ գլուխ գովելու առիթ չկա, սակայն միակ ելքն այն է, որ «հնգյակը» բարենպաստ պայմաններ ստեղծի Երևանի և Բաքվի համար», - հավելել է Պեսկովը: