Araratnews.am-ը գրում է.
Հարավկորեացի ակտիվիստները փուչիկների օգնությամբ Հյուսիսային Կորեայի տարածք են ուղարկել 50 հազար քարոզչական թերթոն: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նախաձեռնությանհեղինակը եղել է Հյուսիսային Կորեայի ազատության շարժումը, որի անդամները ԿԺԴՀ նախկին բնակիչներ են:
«Մենք պլանավորում ենք Հյուսիսային Կորեա ընդհանուր առմամբ 10 մլն թերթիկ ուղարկել առաջիկա երեք ամիսների ընթացքում»,- լրագրողներին ասել է շարժման ներկայացուցիչ Պարկ Սան Հակը:
Թերթիկներում քննադատվում են Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային փորձարկումները, իսկ երկրի նախագահ Կիմ Չեն Ընը մեղադրվում է սեփական ժողովրդի դեմ գործելու համար:
Նախօրեին հաղորդվում էր, որ ԿԺԴՀ-ն զորավարժությունների ընթացքում հարված է հասցրել հարավկորեական նախագահի նստավայրին: Զորավարժություններին հետևել է անձամբ Կիմ Չեն Ընը, որը զինվորականներին կոչ է արել պատրաստ լինել «անխնա ոչնչացնել» Հարավային Կորեայի կառավարությանը: