Ալեգրին ցանկանում է «Յուվենթուսում» տեսնել Մխիթարյանին


18:49 , 26 մարտ, 2016

Armfootball.com-ը գրում է.

Ինչպես հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը, Թուրինի «Յուվենթուսը» մտադիր է երկու տարով երկարաձգել Մասիմիլիանո Ալեգրիի հետ կնքած պայմանագիրը, իսկ մարզիչն արդեն մտածում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմն ուժեղացնելու մասին:

Առաջնային նպատակը թուրինցիների համար փլեյմեյքերի ձեռքբերումն է: Ըստ պարբերականի` Ալեգրին ցանկանում է թիմում տեսնել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսսիայի» հետ ավարտվում է 2017թ.-ին: Նշվում է, որ Ալեգրիին դուր է գալիս այն, որ 27-ամյա ֆուտբոլիստը կարող է գործել թեʹ կիսապաշտպանության եզրերում, թեʹ հարձակման ու կիսապաշտպանական գծերի միջև:

Բացի այդ, «Յուվեն» հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպանԻսկոյի ու «Չելսիի» ֆուտբոլիստ Օսկարի ծառայություններով, սակայն, ըստ աղբյուրի` Ալեգրիի համար առաջնային տարբերակը Մխիթարյանի ձեռքբերումն է: