18:45 , 26 մարտ, 2016
Լրատվամիջոցները գրում են, որ ժամեր առաջ Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի 32-ամյա բնակիչ Աշոտ Հայկի Ռեւազյանը: Նա պայմանագրային զինծառայող է, վիրավորվել է Կոթի գյուղի սահմանագոտում: Գնդակը կոտրել է նրա աջ ուսի ոսկորը, նրա վիճակը բավարար է: