Պեսկովը հայտարարել է, որ Էրդողանի մամուլի քարտուղարի փոխարեն հրաժարական կտար


17:48 , 26 մարտ, 2016

Պեսկովը հայտարարել է, որ Էրդողանի մամուլի քարտուղարի փոխարեն հրաժարական կտարBarometer.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարի փոխարեն հրաժարական կտար: "Եթե ես լինեի այդ պաշտոնում` հրաժարական կտայի",- ինչպես փոխանցում է "Արմենպրես"-ը` ТВЦ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ դեռևս կես տարի առաջ ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները կարելի էր գնահատել օրինակելի, սակայն տեղի ունեցավ "տեխնածին աղետ":

Ռուս-թուրքական հարաբերությունները ճգնաժամ են ապրում 2015 թվականի նոյեմբերի 24-ից, երբ թուրքական կործանիչը խոցեց Սիրիայի տարածքում գտնվող ռուսական ռմբակոծիչը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ քայլն անվանել էր "հարված մեջքից":