ԱՄՆ-ում նախագահական մրցավազքի շրջանակներում արդեն հավաքվել է 1 միլիարդ դոլար


17:29 , 26 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ում ընթացող նախագահական մրցավազքի շրջանակներում արդեն իսկ հավաքվել է 1 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը`  հղում անելով «USA Today» պարբերականին:

Աղբյուրի փոխանցմամբ, գումարի հավաքման առումով երկու կուսակցություններում էլ առաջատարը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է, որ իր և կողմնակիցների ջանքերով արդեն իսկ հավաքել է 162.8 միլիոն դոլար:

Հատկանշական է, որ այս գումարը ավելի քան 11.1 միլիոն դոլարով գերազանցում է կրկին նախագահական մրցավազքում 8 տարի առաջ այս փուլում Քլինթոնի կողմից հավաքված գումարին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ