Փոքրիկ երեխային գրկած արքայազն Հարրին նվաճել է համացանցը


17:09 , 26 մարտ, 2016

Փոքրիկ երեխային գրկած արքայազն Հարրին նվաճել է համացանցը168.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի լուսանկարը փոքրիկ նեպալցու հետ, որն արվել է Նեպալ այցի ժամանակ, գրավել է Instagram-ի օգտատերերի սիրտը: Նկարն արժանացել է տասնյակ-հազարավոր Like-երի:

Լուսանկարը հայտնվել է Քենսինգթոնի պալատի պաշտոնական էջում նախօրեին:

Հայտնի է, որ բրիտանացի արքայազնը պաշտոնական այցով գտնվում է Նեպալում:

ԶԼՄ-ները հայտնում են, որ արքայադուստր Դիանայի որդին այցելել է Լեորանի գյուղ, որտեղ գիշերել է տեղացիներից մեկի տանը: Հենց այդտեղ էլ արվել է լուսանկարը, հայտնում է BuzzFeed-ը: