23:05 , 26 մարտ, 2016
Life.panorama.am-ը գրում է.
The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին նկարահանվում է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասում։ Դեռ չի նշվում, թե ինչ դեր է խաղալու երաժիշտը ֆիլմում։ Նկարահանումները գրեթե ավարտվել են, բայց Մաքքարթնին հայտնվում է փոքրիկ դրվագում, որը կավելացվի ֆիլմի վերջնական տարբերակում։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017 թվականի մայիսի 26-ին։
Երգիչը կմիանա Ջոնի Դեփին, Օրլանդո Բլումին և Ջեֆրի Ռաշին, որոնք նկարահանվում են իրենց նախկին դերերում։ 5-րդ մասում նկարահանվում է նաև Խավիեր Բարդեմը։
Նոր ֆիլմը, որը կոչվելու է «Մեռածները հեքիաթներ չեն պատմում», նման է առաջին «Սև մարգարիտի անեծքը» ֆիլմին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ