16:06 , 26 մարտ, 2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: