«Եթե ես լինեի այդ պաշտոնում` հրաժարական կտայի». Պեսկով


16:00 , 26 մարտ, 2016

«Եթե ես լինեի այդ պաշտոնում` հրաժարական կտայի». Պեսկով168.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարի փոխարեն  հրաժարական ինքը կտար: «Եթե ես լինեի այդ պաշտոնում` հրաժարական կտայի»,- ТВЦ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Պեսկով:

Նա ընդգծել է, որ դեռևս կես տարի առաջ ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները կարելի էր գնահատել օրինակելի, սակայն տեղի ունեցավ «տեխնածին աղետ»:

Ռուս-թուրքական հարաբերությունները ճգնաժամ են ապրում 2015 թվականի նոյեմբերի 24-ից, երբ թուրքական կործանիչը խոցեց Սիրիայի տարածքում գտնվող ռուսական ռմբակոծիչը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ քայլն անվանել էր «հարված մեջքից»: