15:48 , 26 մարտ, 2016
Yerkir.am-ը գրում է.
Ոստիկանության Նոր Նորքի վարչական շրջանի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նորքի 1-ին զանգվածում գտնվող խաղահրապարակին հարակից աղբարկղերի մոտ զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիեթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «Ֆ-1» տիպի նռնակի պայթուցիչ, 6 պայթուցիչ, որոնցից 4-ի վրա ամրակցված էին էլեկտրական մալուխներ և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 98 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: